Ուկրաինայի կառավարությունն ընդունեց Սահակաշվիլիի հրաժարականը
ՄիջազգայինՈւկրաինայի կառավարությունը բավարարել Է Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի պաշտոնաթողության խնդրագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը:
«Այս որոշումը կառավարությունն ընդունել Է նոյեմբերի 9-ին՝ քննարկելով կադրային հարցերը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 7-ին հայտարարել Էր զբաղեցրած պաշտոնից հեռանալու մասին: Նա իր որոշումը բացատրել Էր կոռուպցիայի դեմ պայքարելու անհնարինությամբ՝ դրան պետության առաջին դեմքերի մասնակցության ֆոնին:
Նրա հրաժարականը պետք Է ընդունի երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Պետության ղեկավարի մամուլի ծառայությունում ավելի վաղ այն ենթադրությունն են հայտնել, որ Պորոշենկոն այդ դիմումը կստորագրի կառավարությունից համապատասխան փաստաթուղթն ստանալուց հետո: