Օբաման Թրամփին շնորհավորել Է ընտրություններում հաղթելու առթիվ
ՄիջազգայինԻր նախագահական ժամկետն ավարտող Բարաք Օբաման զանգահարել Է ընտրությունները շահած Դոնալդ Թրամփին՝ շնորհավորելու նրան հաղթանակի առթիվ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով Թրամփի շտաբին:
Ընդ որում՝ Թրամփն սկզբում չի պատասխանել պետության ղեկավարի զանգին, քանի որ այդ պահին ելույթ Էր ունենում ընտրությունների արդյունքների հայտարարումից հետո իր կողմնակիցների հետ կայացած հանդիպմանը: Դրա ավարտին նա հետ Է զանգել Օբամային, եւ նրանք «սիրալիր զրուցել են», պատմել Է հանրապետականի ընտրական շտաբի ղեկավար Քելիեն Քոնվեյը:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հաստատել Է, որ Օբաման չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերի իր աշխատանքային գրաֆիկում ազատ տեղ Է թողել Թրամփի հետ հանդիպման համար:
Քոնվեյը նշել Է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կկայանա նոյեմբերի 10-ին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: