Մեծ Բրիտանիայի վարչապետն անհամբերությամբ սպասում է Դոնալդ Թրամփի հետ աշխատելուն
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը առանձնահատուկ հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են ազատության, ժողովրդավարության եւ նախաձեռնողականության արժեքների վրա: Այս մասին ասված է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտարարության մեջ, որը նա արել է Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ:
Մեյը նշել է, որ երկրները մտերիմ գործընկերներ են մնում առեւտրի, անվտանգության եւ պաշտպանության ոլորտում: «Անհամբերությամբ սպասում եմ նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի հետ աշխատելուն՝ հիմնվելով այդ կապերի վրա, որպեսզի ապահովենք եկող տարիներին մեր ժողովուրդների անվտանգությունն ու բարգավաճումը»,- ասված է հայտարարության մեջ: