Չինաստանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
ՄիջազգայինՉինաստանի ղեկավար Սի Ձինպինը շնորհավորել է հանրապետական Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:
Սի Ձինպինը շնորհավորական հեռագրում նշել է, որ որպես խոշորագույն զարգացող երկիր եւ խոշորագույն զարգացած երկիր, ինչպես նաեւ աշխարհի 2 խոշոր տնտեսություններ՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը կարեւոր պատասխանատվություն են կրում գլոբալ խաղաղության եւ կայունության պաշտպանության համար: «Մեր երկրները լայն ընդհանուր շահեր ունեն: Երկարաժամկետ առողջ, կայուն չին-ամերիկյան հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների շահերին եւ միջազգային հանրության ընդհանուր սպասելիքներին»,- ասված է Սի Ձինպինի ուղերձում:
Չինաստանի առաջնորդընշել է նաեւ, որ բարձր է գնահատում չին-ամերիկյան հարաբերությունները: