Պաղեստինը հույս է հայտնել, որ Թրամփի նախագահության օրոք կկարգավորվի արաբա-իսրայելակա հակամարտությունը
ՄիջազգայինՊաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք կկարգավորվի արաբա-իսրայելակա հակամարտությունը:
«Նա շնորհավորել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին եւ հույս հայտնել, որ նախագահի պաշտոնում լինելու տարիներին կհաջողվի արդար խաղաղության հասնել»,- ասված է ՎԱՖԱ գործակալության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Պաղեստինի առաջնորդի մամուլի խոսնակ Նաբիլ Ռուդեյնան հայտնել էր, որ պատրաստ են համագործակցել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի ամերիկացի ժոովուրդը՝ հանուն 1967 թվականի հունիսին սահմանված պետական սահմաններով խաղաղության ձեռքբերման: