Սաուդյան Արաբիայի թագավորը շնորհավորել է Դոնալդ Թրամփին
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդել Ազիզ Ալ Սաուդը շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում հաղթանակի կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ Մերձավոր Արեւելքում նրա նաախագահության օրոք կայունություն կհաստատվի, հայտնում է «Ալ Ախբարիան»:
«Ես կցանկանայի ժողովրդի եւ կառավարության անունից եւ մեր անունից ամենաջերմ շնորհավորանքները հղել, ինչպես նաեւ բարեկամ ամերիկացի ժողովրդին բարգավաճում մաղթել: Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն նոր պաշտոնում, որը Մերձավոր Արեւելքում եւ ամբողջ աշխարհում անվտանգություն եւ կայունություն կբերեր»,- ասված է Ալ Սաուդի հայտարարության մեջ: