Եվրախորհրդարանի ղեկավար․ Դոնալդ Թրամփը իսկական մատրտահրավեր է ԵՄ-ի համար
ՄիջազգայինԵվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հնարավոր բարդացում նոր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման ժամանակ։ «Մեզ չեն ուրախացնում» ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները, ասել է Շուլցը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Սակայն Թրամփը «Միացյալ նահանգների ազատ ընտրված նախագահն է, որը արժանի է մեր հարգանքին»։ Քաղաքական գործիչը հույս է հայտնել նաեւ, որ Թրամփն էլ իր հերթին կհարգի եվրոպացիներին, հայտնում է DW–ը։
Դատելով նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփի լղոզված ու մակերեսային խոստումներից, բարդ է գնահատել, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ նոր աշխատակազմի արտաքին քաղաքականությունը, նկատել է Շուլցը։ Դրա համար էլ նրա կարծիքով հանրապետական «աջ պոպուլիստը» իսկական մարտահրավեր է ԵՄ-ի համար։
Ընդ որում Շուլցը նշել է, որ Ամերիկայի քաղաքական համակարգը արդեն բազմիցս լուրջ տատանումներ է ապրել ու բավականին ամուր է, որպեսզի դիմանա Թրամփի նախագահությանը։ Պարտավորությունները , որոնք բխում են այն փաստից, որ ԱՄՆ-ն խոշոր տնտեսական ու առազմական տերություն է, ստիպված է լինելու հաշվի առնել նաեւ նախագահ Թրամփը։ Նա իսկական պոպուլիստ է, նշել է Շուլցը, սակայն հիմա «մենք գործ ենք ունենալու ոչ թե քարոզարշավի մասնակցի, այլ երկրի նախագահի հետ»։ Եվրախորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ ու ԵՄ երկրները առանձին-առանձին կկարողանան նորմալ համագործակցել Դոնալդ Թրամփի հետ։
Շուլցը ԱՄՆ ընտրությունների արդյունքները համեմատել է ԵՄ-ից դուրս գալու բրինատացիների որոշման հետ։ Շատերը համարելով, որ իրենց տեսակետը լուրջ չեն ընդունում ՝ իրենց բողոքն արտահայտում են քվեարկության միջոցով, ասել է եվրոպական քաղաքական գործիչը։