Օբամա․Մենք բոլորս ուզում ենք, որ Դոնալդ Թրամփին հաջողվի հաջողության հասնել
ՄիջազգայինՄենք բոլորս էլ ուզում ենք, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հաջողվի հաջողության հասնել երկիրը միավորելու ու ղեկավարելու գործում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ «Իշխանության խաղաղ փոխանցումը մեր ժողովրդավարության տարբերակիչ գծերից է»,- ասել է նա։
Նա նշել է, որ պատրաստ է ողջունել Թրամփին Սպիտակ տանը, որպեսզի ապահովի նախագահության հաջող փոխանցումը։ Օբամայի ու Թրամփի հանդիպումը ծրագրված է նոյեմբերի 10-ին։
Օբաման պարտված Հիլարի Քլինթոնի կողմնակիցներին կոչ է արել հրաժարվել պարտվողական տրամադրություններից։ «Ընտրություններում միշտ էլ կա պարտվող։ Դա միշտ տխուր է։ Բայց հաջորդ օրը մենք պետք է հիշենք, որ մենք բոլորս մեկ թիմ ենք։ Մենք հանրապետականներ չենք, դեմոկրատներ չենք, մենք նախեւառաջ հայրենասերներ ենք։ Մենք բոլորս մեր երկրի համար լավագույնն ենք ուզում։ Հենց դա ես լսեցի Դոնալդ Թրամփից նախօրեին մեր հեռախոսազրույցի ընթացքում։ Եվ դա ոգեւորեց ինձ։ Դա այն է, ինչ պետք է մեր երկրին՝ միասնականություն, հարգանք մեր կառույցների , կենսակերպի, օրենքի գերակայության ու մեկս մյուսի հանդեպ»,- նշել է նա։
Օբաման նկատել է, որ հպարտանում է Հիլարի Քլինթոնով։ «Նա կարեւոր ուղերձ հղեց մեր դստրերին, ցուց տալով, որ կինը կարող է հասնել քաղաքական բարձունքների»,- ասել է նա։