Թրամփի հաղթանակի պատճառով աշխարհի ամենահարուստ մարդիկ ավելի քան 40 մլրդ դոլար են կորցրել
ՄիջազգայինՆոյեմբերի 9-ին աշխարհի ամենահարուստ մարդիկ իրենց համագումար կարողությունից 41 մլրդ դոլար են կորցրել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ֆոնին համաշխարհային շուկաների անկման պատճառով, հաշվել է «Բլումբերգ» գործակալությունը։
Գործակալության հաշվարկներով, ամենաշատը տուժել է Մեքսիկայի ամենահարուստ քաղաքացին՝ Կառլոս Սլիմ Էլուն՝ նրա կարողությունը նվազել է 5․1 մլրդ դոլարով, կամ 9․2 տոկոսով։ 10 մեքսիկական միլիարդատերերի կարողությունը կրճատվել է ընդամենը 6․5 մլրդ դոլարով։ Եվա Ֆոնդա Ռիվերան, որը երկրում չորրորդ տեղն է զբաղեցնում իր կարողությամբ, կորցրել է 487 մլն դոլար։