Լոնդոնի հարավում տրամվայ է շրջվել
Միջազգային5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են Լոնդոնի հարավում տրամվայի շրջման արդյունքում, փոխանցում է BBC-ն: Տրամվայի վարորդը ձերբակալվել է: Տրամվայը դուրս է եկել ռելսերից և շրջվել Կրոյդոն շրջանում: Ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: