Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է բոլոր մրցումները դատավորական կոմիտեի ղեկավարի տան հրկիզման պատճառով
ՄիջազգայինՀունաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դադարեցրել է բոլոր ազգային մրցումները դատավորական կոմիտեի ղեկավար Գիորգիս Բիկասի տան հրկիզման պատճառով, հայտնում է Lenta–ն։
ՄԻջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ ԲԻկասի ընտանիքի անդամներից ոչ մեկը չի տուժել։ Հայտնում են, որ երկրի Սուպերլիգայի ու Գավաթի խաղերը կհետաձգվեն մինչեւ հետաքննության ավարտը։ Նաեւ կազմակերպությունը խոստացել է ցանկացած օգնություն ցուցաբերել դատավորական հանձնաժողովի ղեկավարին։
Նոյեմբերի 7-ին Inside World Footbal պարբերականը հայտնել էր երեք հույն դատավորների կամավոր հրաժարականի մասին նրանց գործընկերներից մեկի՝ Գիորգոս Տացիլիդիսի հասցեին ստացված սպառնալիքների պատճառով։ Երկու անհայտ անձինք մոտեցել են Գիորգոսի տանը ու ասել, որ նա չի կարողանա թաքնվել իրենցից։ Տացիլիդիսը դեպքի մասին պատմել էր Բիկասին ու Դիմիտրիս Կալվասին, որից հետո նրանք որոշել են լքել կազմակերպությունը։ Հիմա բոլոր դատավորները հանձնաժողովի աշխատողներ են։