Չինաստանում 49 մարդ է դատապարտվել քիմիական պահեստում տեղի ունեցած պայթյունի համար
ՄիջազգայինՀյուսիսչինական Տյանցզին քաղաքի դատարանը ազատազրկման է դատապարտել 49 մարդու, որոնք պատասխանատու էին անցած տարի քիմիական նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի համար, փոխանցում է «Սինհուան»։
Դատապարտվածերից են ընկերության 24 ղեկավարներ ու աշխատակիցներ ու քաղաքային աշխատակազմի 25 աշխատակիցներ։ Նրանց մեղավոր են ճանաչել տարբեր հանցագործությունների համար, որոնց հետեւանքով պահեստում պայթյուն է տեղի ունեցել։
2015-ի օգոստոսի 12-ին Տյանցզինի Բինհայ նոր թաղամասում «Ժունխայ» ընկերության պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 165 մարդ էր զոհվել։