Յագլանդը մեկնել է Թուրքիա
ՄիջազգայինԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը նոյեմբերի 10-ին ժամանել է Անկարա` մի շարք հանդիպումներ անցկացնելու թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:
Անկարայում Յագլանդը կհանդիպի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքի, ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների և Սահմանադրական դատարանի նախագահի հետ:
Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ Յագլանդը ցանկություն ունի շարունակելու երկխոսությունը Թուրքիայի ղեկավարների հետ երկրում ձախողված հեղաշրջման փորձից հետո հայտարարված արտակարգ դրության վերաբերյալ: