Կառավարությունը հաստատեց ընդդիմության հետ քաղաքական համաձայնությունը կյանքի կոչող կարգը
ՔաղաքականԿառավարությունը հաստատեց ընտրական տեղամասերում տեսանկարահանումը և ուղիղ հեռարձակումը կազմակերպելու, նույնականացման քարտերի և անձնագրերի շտեմարանի աուդիտի ենթարկելու կարգը: Դրանով նախատեսվում է նաև էլեկտրոնային սարքերով քվեարկողների գրանցման համակարգի ներդրման ընթացքը մշտադիտարկելու նպատակով ՀՀ կառավարության, խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքացիական հասարակության հավասար ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի կազմավորում և գործունեություն:
Արմենպրեսի փոխանցմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այդ կարգը հաստատելու անհրաժեշտությունն առաջացել է քաղաքական համաձայնությամբ պայմանավորված «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:
Քաղաքական համաձայնությունը կայացվել էր իշխանությունների, խորհրդարանական ընդդիմության և քաղաքացիական հասարակության քննարկումների արդյունքում: