Մենք չենք սահմանափակվում միայն մեր սահմաններով. Էրդողան
ՄիջազգայինԹուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում հայտարարել է, որ Թուրքիան չունի տարածքային հավակնություններ որևէ այլ երկրի նկատմամբ։
Նրա խոսքերով՝ Թուրքիայի ազդեցությունը տարածվում է շատ ավելի հեռու՝ համեմատած նրա սահմանների հետ. «Մենք չենք սահմանափակվում միայն մեր սահմաններով։ Սիրիայի, Իրաքի, Բալկանների ու Կովկասի իրադարձությունները ուղիղ շոշափում են Թուրքիան։
Նոր Թուրքիայի ստեղծման ակունքներում կանգնած է եղել հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ով տվյալ միտքը քանիցս հնչեցրել է իր ելույթներում։ Օսմանյան պետությունը սելջուկների պետականության ժառանգորդն է։
Հետագայում այդ պետականության իրավահաջորդը դարձավ Թուրքիայի Հանրապետությունը»։ Էրդողանը բարձր է գնահատել հուլիսի 15-ին երկրում կատարված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ քաղաքացիների պահվածքը։
Հաղորդվում է, որ Էրդողանն այս հայտարարությունն արել է Քեմալ Աթաթուրքի մահվան 90-րդ տարելիցին։