Ադրբեջանի կողմից սահմանվել է Ալի Քերիմլիին երկրից դուրս գալու արգելքը
ՄիջազգայինԱդրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն դիտարկելու է ՄԻԵԴ-ի այն որոշումը, որով ապօրինի է ճանաչվել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին երկրից դուրս գալու արգելքը, որը սահմանվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։
Քերիմլիի փաստաբան Ինթիգամ Ալիևը լրատվամիջոցին հայտնել է, որ տվյալ հարցի քննարկումը տեղի է ունենալու դեկտեմբերի 6-8-ին կայանալիք Նախարարների կոմիտեի նիստում։
Երկու անգամ պատգամավոր ընտրված Ալի Քերիմլիիի համաքաղացիական անձնագրի գործունեության ժամկետը լրացել է 2006 թվականին։ Սակայն Քերիմլիի դեմ հարուցված քրեական գործի առկայության պատրվակով նրան չեն տվել անձնագիր։
2015 թվականի հուլիսի 16-ին ՄԻԵԴ-ը բավարարեց Քերիմլիի բողոքը՝ կապված նրան անձնագիր չհատկացնելու հետ։ ՄԻԵԴ-ը դա որակել էր որպես Եվոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (ազատ տեղաշարժ) խախտում։