ՀՕՊ-ն արգելափակել է թուրքական ինքնաթիռների թռիչքները
ՄիջազգայինԹուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ օգոստոսի 24-ին թուրքական բանակի սկսած «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակներում թուրքական մարտական ինքնաթիռներն արդեն երկու շաբաթ է, ինչ թռիչքներ չեն գործում։
Այդ մասին հայտնել է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության փորձագետներին։ Նրանց հաղորդմամբ՝ Սիրիայի ՀՕՊ-ն արգելափակել է թուրքական ինքնաթիռների թռիչքները, և քանի որ Թուրքիան չի ցանկացել ինքնաթիռային նոր ճգնաժամ, դադարեցրել է իր կործանիչների չվերթները Սիրիայի օդային տիրույթում։
«Եփրատի վահան» ռազմական գործողությունն ընթանում է արդեն 77 օր։