Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»


«Ժամանակ». Կոռուպցիայի նոր շղարշ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարության երեկվա նիստում քննարկվել է մի օրենքի նախագիծ, որով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր աշխատող քաղաքացի 2017 թվականից պետք է ամսական 1000 դրամ վճարի հատուկ հիմնադրամի, որից պետք է վճարվեն ապահովագրական հատուցումներ Հայաստանի պաշտպանության համար զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին: Նախատեսվում են բավականին շոշափելի վճարներ, ինչը միանգամայն ողջունելի է:

Ընդհանրապես, Հայաստանի զինված ուժերի հանդեպ ուշադրությունը եւ արժանի փոխհատուցումները հասարակության պարտքն են: Սակայն այստեղ գործ ունենք բավականին հետաքրքիր մի իրավիճակի հետ: Մի քանի տարի առաջ այդ նույն իշխանության կայացրած որոշման արդյունքում Հայաստանի հասարակությունը երկու-երեք տարի շարունակ միլիարդավոր դրամներով, ըստ էության, սնեց ինչ-որ մարդու կամ մարդկանց գրպանը` ճանապարհային երթեւեկության տուգանքների տեսքով: Մարդիկ կամ մարդը տարեկան հավաքագրեց մի քանի միլիարդ դրամ: Հետո եղավ ապրիլյան պատերազմը, եւ պարզվեց, որ Հայաստանի պաշտպանական բնագծերը պահող զինծառայողները ապահովված չեն տարրական նյութատեխնիկական պայմաններով, ինչը հանգեցրեց զոհերի եւ վիրավորների, եւ միայն զինվորների հերոսության գնով հնարավոր եղավ խուսափել պարզապես ռազմական պարտությունից:

Այդ ընթացքում հասարակությունը տեսնում էր, թե ինչքան ապահովված է այն իշխանությունը, որը պետք է որ ապահովեր այդ բնագծերը անհրաժեշտ նյութատեխնիկական հագեցվածությամբ: Ավելին՝ հասարակությունը տեսնում էր, հիմա էլ տեսնում է, թե ինչքան ապահովված են այն մարդիկ, որոնք նախկինում կամ այսօր շարունակում են ղեկավարել բանակը, կրել գեներալական ուսադիրներ, ապրել շքեղ դղյակներում, կառուցել նորերը: Եվ ոչ միայն ուսադիրավորներ, այլ նաեւ մարդիկ, որոնք ի պաշտոնե զբաղվում են, այսպես ասած, քաղաքացիական հարցերով, սակայն նրանց զբաղմունքից էին կախված կառավարման որակն ու արդյունքները: Հասարակությունը տեսնում էր այս ամենը եւ հիմա էլ տեսնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ոչ թե իրենց կուտակած ունեցվածքն են դնում զինծառայողների փոխհատուցման համակարգի համար, այլ մտնում են քաղաքացիների գրպանը:

Այն, որ հայ զինվորի, սպայի համար պետք չէ խնայել ոչինչ, եւ այն, որ քաղաքացիները ոչինչ չեն էլ խնայել այս ընթացքում, առավել քան ցցուն էր ապրիլյան պատերազմի օրերին, երբ հասարակությունը մեկ մարդու նման այնպես կանգնեց ոտքի եւ բանակի կողքին, որ նույնիսկ իշխանությունների համար էր զարմանալի:

Սակայն այս պարագայում հարց է առաջանում՝ քաղաքացիների համար սահմանվող նոր պարտադիր վճարները խնայողություն կամ նվիրաբերում են զինվորի՞ համար, թե՞ այն բանի, որ իշխանությունը շարունակի այդ քողի ներքո իր հարմարավետ ու շքեղ կյանքը, որ իշխանությունը հանկարծ ձեռքը չտանի սեփական գրպանն ու հանկարծ կասկածի տակ չդնի իր բարեկեցությունը:

Սա մի հարց է, որի պատասխանը ներկայացվող օրինագծում գոյություն չունի եւ ընդհանրապես՝ գոյություն չունի իշխանությունների գործողություններում: Դրա պատասխանը շարունակվող գերշքեղ կյանքն է, որ վարում են մարդիկ, որոնք այսօր պետք է ընդհանրապես պատասխան տային Հայաստանը ներկայիս վիճակին հասցնելու եւ հաղթող պետականությունից պարտքով ապրող պետության վերածելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լավրովի խոսքերը Եվրոպայի մասին․ արդյո՞ք մայրցամաքը կանգնած է նոր ճգնաժամի առաջ. Մհեր ԱվետիսյանԶՊՄԿ-ն երրորդ տարին անընդմեջ Mining Armenia Forum-ի ռազմավարական հովանավորն ու գլխավոր կազմակերպիչն էԳյումրու շարունակական զարգացումն ուժեղ, բարեկեցիկ և անվտանգ Հայաստանի մեր տեսլականն է. տեսանյութՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Աշոտ Մարկոսյանի կյանքի կարգախոսըԵթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»