Երևան, 29.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Կյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Ավետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն Մանվելյան Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Երբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»


Հովսեփ Էսկիճյան ներկայացրել է իր նոր «Անվերջակետ առճակատում ցեղասպան թուրքի հետ» գիրքը

Մշակույթ

ՀՅԴ Գարեգին Նժդեհի կոմիտեի կողմից կազմակերպվել է Հովսեփ Էսկիճյանի «Անվերջակետ առճակատում ցեղասպան թուրքի հետ» գրքի շնորհանդեսը: Այս մասին տեղեկացնում է Լիբանանում Արմենպրեսի թղթակիցը: Ներկայացնում ենք հոդվածն ամբողջությամբ:

«Հինգշաբթի, 10 նոյեմբեր 2016-ին, երեկոյեան ժամը 8:30-ին, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին կազմակերպութեամբ  տեղի ունեցաւ Յովսէփ Էսկիճեանի «Անվերջակէտ առճակատում ցեղասպան թուրքին հետ»  գիրքի շնորհահանդէսը, «Գարեգին Նժդեհ» ժողովրդային տուն-ակումբի սրահին մէջ:

Յովսէփ Էսկիճեանի «Անվերջակէտ առճակատում ցեղասպան թուրքին հետ» գիրքի շնորհահանդէսին առիթով ներկաներուն ողջոյնի խօսք ուղղեց Ալեքս Պուարի:

Նորատիպ գիրքը ներկայացուց Համբիկ Պիլալեան: Ան իր խօսքին սկիզբը կարեւոր նկատեց դաշնակցական ակումբի երդիքին տակ գրական երեկոյի մը կազմակերպումը, որ գեղեցիկ արտայայտութիւն է գաղափարական շունչի եւ մտաւորական մթնոլորտի մը վերահաստատման, ապա նշեց, որ Յովսէփ Էսկիճեան իր հատորը նուիրած է հօր յիշատակին եւ զայն ձօնած իր վաղեմի դասընկերոջ` Մելքոն Յակոբեանին, որ սիրով ստանձնած է հատորին մեկենասութիւնը:

Համբիկ Պիլալեան յայտնեց, որ հատորին մէջ կը գերակշռեն արձակ գրութիւնները, ուր կը շեշտուի Յովսէփ Էսկիճեանի գաղափարայնութիւնը: «Հատորը  գլխագիր զրոյց մըն է հեղինակի անձին հետ միաձուլուած եւ ապագայատեսի խոհական դրսեւորումներով յագեցած», ըսաւ ան եւ ապա շարունակեց. «Յովսէփ Էսկիճեան քաջ հաւատացողն է հայու ստեղծագործ եւ գիտական  հանճարին: Ամէն քայլափոխի ու առիթի փառքը հիւսած է բոլոր անոնց, որոնց հմայքն ու հեղինակութիւնը պատիւ բերած են ազգին ու Արարատին»:

Հ. Պիլալեան անդրադարձաւ նաեւ հատորի բովանդակութեան, որ կը շօշափէ ազգային նիւթեր` պատմական դէմքերու եւ դէպքերու յիշատակում, սիրոյ խայտանք, անցեալի յուշերու եւ ապրումներու գեղեցիկ նկարագրութիւններ, ազգն ու հայրենիքը յուզող մտահոգութիւններ, որոնք ներկայացուած են մաքուր լեզուով, արտայայտիչ պատկերներով եւ վարակիչ լեզուամտածողութեամբ:

Ան ըսաւ, որ հատորը կայտառ, առողջ, ստեղծագործ, նուիրեալ մնալու հրաւէր մըն է, հաւաքական վերապրումի կոչ, սեփական յոյզերու եւ ապրումներու  շտեմարան, բարիին հրայրքը ըմբոշխնելու ցանկութիւն, ազգայինին կառչելու խոր գիտակցութիւն, բայց մանաւանդ` մայրենի լեզուին հանդէպ պատուախնդրութիւն ցուցաբերելու ազնիւ ձգտում:

Հ. Պիլալեան եզրափակեց իր խօսքը ըսելով. «Էսկիճեանի մտորումներուն առանցքը հոգին է, իսկ մտասեւեռումներուն առանցքը վերանկախացած հզօր հայրենիք մը ունենալու խոր հաւատամքը, իսկ անոր հոգեպարար գրութիւններուն պարունակը  ապրուած կեանքն է իր բոլոր արտայայտութիւններով»:

Գեղարուեստական բաժինով հանդէս եկաւ Անի Եփրեմեան-Սարաֆեան, որ ապրումով ասմունքեց Յովսէփ Էսկիճեանի նորատիպ հատորէն:

Սրտի խօսքով հանդէս եկաւ Յովսէփ Էսկիճեան: Ան ողջունեց ներկաները, ապա հրաւիրեց նոր սերունդը եւ բոլոր հայորդիները, որ հասարակական, ընկերային եւ գաղափարական կառոյցներուն ընդմէջէն վերահասու դառնան, հպարտանան եւ ծառայել գիտնան ազգային անկատար տենչերու իրականացման ի խնդիր, եւ բազմադարեան հայ դարաւոր մշակոյթի տիտաններուն բացած ոսկեփայլ ուղիներէն ընթանալով` գործնապէս նպաստեն բարիին, գեղեցիկին եւ ճշմարիտի յաղթանակին: Յ. Էսկիճեան շնորհակալութիւն յայտնեց գիրքի մեկենաս Մելքոն Յակոբեանին, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէի կազմին եւ բոլոր անոնց, որոնք իրենց մասնակցութիւնը բերին ձեռնարկի կայացման եւ յաջողութեան:

Ձեռնարկի աւարտին Յովսէփ Էսկիճեան իր գիրքերը մակագրեց ներկաներուն, ապա հիւրասիրութեան մը շուրջ ներկաները շարունակեցին իրենց գրական եւ գաղափարական մտորումները»:

 

Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱվո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Ֆասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել