Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի ևս մեկ աշխատակից է ձերբակալվել
ՄիջազգայինԹուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի գործադիր խորհրդի նախագահ Աքըն Աթալայը Գերմանիայից վերադառնալիս Աթաթուրքի օդանավակայանում ձերբակալվել է: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Բեռլինից Ստամբուլ ժամանած ինքնաթիռի դռան մոտ ոստիկանականները ձերբակալել են Աթալային և ավտոմեքենայով տարել այդտեղից:
Ավելի վաղ կալանավորվել էին «Ջումհուրիեթ» պարբերականի 8 լրագրող և ղեկավար, այդ թվում և գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուն: Նրանք բոլորը մեղադրվում են «գյուլենականների և Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամ չլինելով հանդերձ նրանց անունից հանցագործություն իրականացնելու» մեջ: