Սահակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայում իր նպատակը վաղաժամ ընտրություններն են
ՄիջազգայինՕդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի քաղաքական կյանքում իր նպատակը վաղաժամ ընտրություններն են, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:
Սահակաշվիլին վստահեցնում է, որ օգտագործելու է միայն խաղաղ միջոցներ: «Մեր նպատակը կարճ ժամկետում վաղաժամ ընտրություններն են»,- ասել է Սահակաշվիլին եւ հավելել, որ իրենք ստեղծում են նոր քաղաքական ուժ: «Մեր նպատակը գործող այպես կոչված վերնախավերի փոփոխությունն է, իսկ իրականում նրանք հանցագործներ են, որոնք վերահսկում են կառավարությունն ու խորհրդարանը»,- ասել է նա՝ նշելով, որ իրենք չեն ընդունի ոչ ոքի, ով խորհրդարանում եղել է մեկ շրջանից ավելի կամ 2 տարուց երկար է աշխատել պետական պաշտոնում: Այդ ուժում չեն լինի նաեւ գործարարներ:
Սահակաշվիլին նաեւ նշել է, որ պատրաստվում է շրջել մարզերով եւ բանկցել պոլիտիկումի այլ ներկայացուցիչների հետ եւ դիմել ժողովրդին: