185 մարդ է ձերբակալվել բողոքի ցույցերի ժամանակ
ՄիջազգայինԼոս Անջելեսում շուրջ 185 մարդ է ձերբակալվել Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ բողոքի ակցիան վերածվել է զանգվածային անկարգությունների, ինչի հետևանքով բախումներ են եղել ոստիկանության հետ։ Ձերբակալվածների թվում կան անչափահասներ, որոնք խախտել են պարետային ժամը։
Նշենք, որ նախօրեին մի քանի հարյուր ցուցարարներ փակել են Լոս Անջելեսի ամենաբանուկ մայրուղիներից մեկը։