Աշխարհի խոշորագույն ինքնաթիռը բռնկվել է Լայպցիգում
ՄիջազգայինԱշխարհի ամենախոշոր ինքնաթիռը՝ АН-225 «Մրիան» Լայպցիգի օդանավակայանում վայէջքի ժամանակ այրվել է: Այդ մասին հաղորդում է Bild-ը` ընդգծելով, որ ինքնաթիռը վայրէջք էր կատարում օդանավակայանում 21-րդ անգամ, սակայն ամեն ինչ ի սկզբանե ծրագրով չի գնացել: «Նախկինում ինքնաթիռը մշտապես վայրէջք էր կատարում հարավային թռիչքուղու վրա, սակայն այս անգամ անհայտ պատճառնե րով ընտրել է հյուսիսայինը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է թերթը:
Այն բանից հետո, երբ ինքնաթիռն ամեն դեպքում ժամանել է նախկին կայանատեղ, նրա շարժիչներից մեկն անսպասելիորեն բռնկվել է: Անհապաղ դեպքի վայր են ժամանել մարտական հաշվարկները: Օդաչուներին հաջողվել է կասեցնել վառելիքի մուտքը շարժիչներ և կրակն ինքնուրույն մարվել է: