Լոս Անջելեսում ոստիկանությունը ձերբակալել է Թրամփի ընտրվելու դեմ բողոքող մոտ 150 ցուցարարների
ՄիջազգայինԴոնալդ Թրամփի ընտրվելու դեմ բողոքող մոտ 150 ցուցարարներ են ձերբակալվել Լոս Անջելեսում, հայտնում է The Los Angeles Times–ը։
Հայտնում են, որ ոստիկանությունը ագրեսիվ տրամադրված ցուցարարների դեմ կիրառել է ռեզինե փամփուշտներ։ Մոտ 150 մարդ կալանավորված է։
Լոս Անջելեսի փողոցներում մոտ 3 հազար մարդ է հավաքվել ու բողոքում է Թրամփի ընտրվելու դեմ։ Քաղաքի ոստիկանությունը նրանց կարգադրել է ցրվել, նաեւ սպառնացել է ոչ մահացու զենք կիրառել։ ԱՄՆ-ում բողոքի ցույցերը արդեն չորրորդ օրն է շարունակվում են։