Ռուսաստանում ձերբակալվել են 10 գրոհայիններ
ՄիջազգայինՌուսաստանում ձերբակալվել են 10 գրոհայինների, ովքեր ահաբեկչություններ էին ծրագրում իրականացնել Մոսկվայում և Պետերբուրգում։ Այս մասին հաղորդում է «РИА «Новости»-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայությանը։
Նշվում է, որ ձերբակալվածները ծրագրում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Ռուսաստանի խոշորագույն 2 քաղաքներում՝ կիրառելով ինքնաձիգներ և ինքնաշեն պայթուցիկներ։
Նշվում է նաև, որ գրոհայինները կապեր են ունեցել «Իսլամական պետության» հետ։ Նրանց մոտից առգրավվել է 4 ինքնաշեն ռումբ, ինքնաձիգներ և այլն։