Սահակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան իրեն չի հանձնի Վրաստանին
ՄիջազգայինՕդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ Ուկրաինան իրեն չի հանձնի Վրաստանին, որտեղ նա քրեական հետախուզման մեջ է:
«Ոչ, ես Ուկրաինայի նախագահի մասին ավելի լավ կարծիք ունեմ, նա նման բանի ընդունակ չէ: Տեսականորեն պատկերացնենք, որ նա ինձ հանձնել է Վրաստանի իշխանություններին: Ես մի շաբաթից Վրաստանում ազատ կարձակվեմ, քանի որ ես այնտեղ 600 հազար կողմնակից ունեմ»,- ասել է Սահակաշվիլին ուկրաինական «Հինգերորդ ալիքին»:
Սահակաշվիլին անցյալ երկուշաբթի հայտարարել էր իր հրաժարականի մասին, քանի որ Ուկրաինայի իշխանությունները չեն ուզում պայքարել կաշառակերության դեմ: Նա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել էր հանցագործ կլաններին աջակցելու մեջ: Սահակաշվիլին հայտնել է, որ մտադիր է Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ պահանջել եւ Ուկրաինայում քաղաքական ուժ ստեղծել: