Դոնալդ Թրամփի աշխատակազմի անդամների մեկ քառորդը նրա ընտանիքից են
ՄիջազգայինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմի աշխատակիցների մեկ քառորդը նրա ընտանիքի անդամներն են:
Ինչպես ներկայացնում է The Independent-ը, Թրամփի 16 հոգանոց գործադիր կոմիտեի անդամներն են նրա դուստր Իվանկան, որդիներ՝ Էրիկը և Դոնալդ Ջունիորը, ինչպես նաև դստեր ամուսին Ջարեդ Կուշները: Նրա աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Մայք Փենսը:
35-ամյա Իվանկան, ով երեք երեխաների մայր է, համարվում է հոր աջ ձեռքը և նրա կողքին է եղել քարոզարշավի ողջ ընթացքում` ելույթներ ունենալով և ղեկավարելով նրա քարոզարշավի անձնակազմի աշխատանքները:
Էրիկը «Թրամփ» կազմակերպության զարգացումների և ձեռքբերումների բաժնի գործադիր փոխնախագահն է և հիմնել է Էրիկ Թրամփ հիմնադրամը, որը դրամահավաք է կազմակերպում երեխաների հետազոտական հիվանդանոցի համար:
Թրամփի ավագ որդին` դոնալդ Ջունիորը, նույնպես գործադիր փոխնախագահի պաշտոն է զբաղեցնում «Թրամփ» կազմակերպությունում: Իվանկայի 35-ամյա ամուսինը, ով Հարվարդի շրջանավարտ է, ղեկավարել է նախագահական արշավը սոցցանցերում և օնլայն հարթակում:
Նշենք, որ Դոնալդ Թրամփն իր երեք կանանցից ունի 5 երեխա և 8 թոռ: Ներկայիս կինը` Մելանյան նրան որդի է պարգևել 2006-ին: