Հիլարի Քլիթոնի շտաբը ՀԴԲ-ին է մեղադրել պարտության համար
ՄիջազգայինԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլիթոնի նախընտրական արշավի ղեկավար Նեւին Նեյաքը ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին մեղադրել է Քլիթոնի պարտության մեջ, գրում է Politico-ն:
«Մենք կարծում ենք, որ ընտրություններում պարտվել էինք դեռ անցյալ շաբաթ, երբ Քոմիի նամակը քվեարկությունից 11 օր առաջ օգնեց նվազեցնել մասնակիցների թիվն ու որոշ մարդկանց հեռացնել մեզնից, խոսքը հատկապես քաղաքի արվարձաններում ապրող սպիտակամորթ բնակիչների մասին է»,- գրել է նա:
Նեյաքը նաեւ նշել է, որ Քոմիի 2-րդ նամակն օգնել է մեծացնել Դոնալդ Թրամփի օգտին քվեարկողների թիվը: