Ամերիկացիների 74%-ը Թրամփի ընտրվելը համարում է լեգիտիմ. հարցում
ՄիջազգայինԱմերիկացիների մոտ ¾-ը (74%) ճանաչում է հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրվելն ԱՄՆ նախագահի պաշտոնում լեգիտիմ։ Այս մասին են վկայում ABC News հեռուստաալիքի հետ համատեղ Washington Post-ի անցկացրած հարցման տվյալները։
Նշվում է, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրությունների նախօրեին անցկացվել է համանման հարցում՝ ընտրությունների արդյունքներն օրինական ճանաչելու ամերիկացիների պոտենցիալ պատրաստակամության վերաբերյալ։ Համաձայն հարցման տվյալների՝ իրենց պատրաստակամության մասին հայտարարել էր հարցվածների 79 տոկոսը։ Այսպիսով, ամերիկացիներն ընդհանուր առմամբ գրեթե չեն փոխել իրենց կարծիքը։
Թրամփի ընտրվելն օրինական ճանաչած մարդկանց 99 տոկոսը հանդիսանում է հանրապետականի կողմնակիցներ։ Ընտրությունների լեգիտիմությունը ժխտողների 42 տոկոսը հանդիսանում է Հիլարի Քլինթոնի կողմնակիցներ, մնացածները չեն աջակցել ոչ մի թեկնածուի։
Ընտրություններից առաջ Թրամփի կողմնակիցների ընդամենը 68 տոկոսն էր հայտարարել, որ պատրաստ կլինի ճանաչել ընտրությունների արդյունքներն օրինական։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 9-11-ը պատահական ընտրված 865 ամերիկացիների շրջանում։