Թրամփի ընտրվելը պետք է այլ քաղաքական գործիչների համար ծառայի որպես դաս. Դեպարդյե
ՄիջազգայինԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը պետք է դաս լինի այն քաղաքական գործիչների համար, ովքեր գործում են ոչ բավարար ակտիվ և ականջալուր չեն լինում ժողովրդի ձայնին։ Նման կարծիք է հայտնել հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն Le Journal du Dimanche շաբաթաթերթի հետ հարցազրույցում։ Նա պատասխանել է հարցին, թե արդյոք անհանգստացա՞ծ է Թրամփի ընտրվելու կապակցությամբ։
«Թրամփի հաղթանակն ԱՄՆ ընտրություններում լավ դաս է այն քաղաքական գործիչների համար, ովքեր իրականում վաղուց արդեն չեն զբաղվում քաղաքականությամբ այնպես, ինչպես պետք է։ Թրամփի գալը ցույց է տալիս, որ մարդկանց վստահությունը նախկին քաղաքական գործիչների հանդեպ խափանված է, և որ ժողովուրդը մտադիր է իշխանությունն իր ձեռքը վերցնել»,-կարծում է Դեպարդիեն։
Դերասանը հատկապես նշել է, որ «Դոնալդ Թրամփը, ի տարբերություն նախկին նախագահ Ջորրջ Բուշի, հիմար մարդ չէ»։ «Սակայն հիմա ոչ ոք չի կարող ասել, ինչի կարող է նա ունակ լինել հետագայում։ Թրամփն ակնհայտորեն մտադիր է տարբեր ոլորտներում անցկացնել քաղաքականություն, որը հակասում է նախորդների քաղաքականությանը, ովքեր չեն կարողացել խոչընդոտել ո՛չ ժողովրդի աղքատացմանը, ո՛չ իրադրության վատթարացման տարաբնույթ դրսևորումներին, անօրինական գործողություններին ու սպանություններին»,-ասել է Դեպարդիեն։