Լե Պենը Թրամփի հաղթանակն անվանել է նոր աշխարհի կառուցման աղյուսիկ
ՄիջազգայինԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը հանդիսանում է նոր աշխարհի կառուցման աղյուսիկ։ Այս մասին BBC-ի հետ հարցազրույցում ասել է ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը։
Լե Պենի հավաստմամբ՝ Թրամփը հնարավոր է դարձրել այն, ինչը նախկինում անհնարին էր թվում, այդպիսով դա իրականում մարդկանց հաղթանակն էր էլիտայի նկատմամբ։
«Այսպիսով՝ եթե զուգահեռներ անցկացնենք Ֆրանսիայի հետ, ապա կցանկանայի, որպեսզի Ֆրանսիայում մարդիկ նույնպես հայտնվեին սեղանի շուրջ՝ այն նույն սեղանի, որի մոտ էլիտան զբաղվում է այն ամենի բաշխմամբ, որը պետք է տալ ֆրանսիացի ժողովրդին։ Դա էլ կլինի առաջիկա ընտրությունների իրական հարցը»,-ասել է Լե Պենը։
Լե Պենի խոսքով՝ նախագահական արշավը կտրամադրի ընտրողներին ընտրության հնարավորություն քաղաքակրթության մի քանի մոդելներից։