Սթոլթենբերգը Հյուսիստլանտյան դաշինքի անդամ երկրներին միասնության կոչ է արել
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Հյուսիստլանտյան դաշինքի անդամ երկրներին միասնության կոչ է արել։
«Քանի դեռ մենք միասնական ենք, մենք կարող են արձակել շատ պարզ ուղերձ, որ հարձակումը մեկի վրա հանդիսանում է հարձակում բոլորի վրա։ Դա լավագույն հնարավոր զսպումն է, և դա կկանխի հակամարտությունը։ Ավելի վտանգավոր դարձած աշխարհում, որտեղ պետք է միաժամանակ պատասխանել ավելի անհողդողդ Ռուսաստանին Արևելքում և ահաբեկչությանն ու անկայունությանը Հարավում, ՆԱՏՕ-ն նրա համար է, որպեսզի զսպի և ապահովի հուսալի պաշտպանություն»,-հայտարարել է Սթոլթենբերգը բրյուսելյան տեղեկատվական Bruxelles2 ռեսուրսի հետ հարցազրույցում։
Սթոլթենբերգը կարծիք է հայտնել, որ ավելի ուժեղ եվրոպական պաշտպանությունը կամրապնդի ՆԱՏՕ-ն, անդրատլանտյան կապը և թույլ կտա վերջին հաշվով (ծախսերի) ծանրաբեռնվածության ավելի հավասարակշռված բաշխում։