Երևան, 11.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան» Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան


Ռոլանդ Գասպարյան. «Դստերս՝ ԱՄՆ-ում ծնվելը հատուկ որոշում չի եղել»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Էլի լավ ա»-ից մինչև «Ավելի լավ ա». «Ռեինկարնացիան» տևական դադարից հետո կրկին համերգ ունեցավ Երևանում, որի ժամանակ ներկայացրեց տարբեր ժամանակների սիրված երգերը։ BlogNews-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր պահերը։

IMG_5861 copie copie

Այս փուլում ԱՄՆ-ում ապրող և գործունեություն ծավալող Ռոլանդը նշեց, որ Հայաստան է եկել Գյումրում և «Մեցցո»-ի համերգների համար։ «Մի քանի ամիս ստուդիայում մենակ աշխատելուց հետո սա իմ առաջին ակումբային համերգն է։ Շատ կարոտած համերգ էր»,- ասաց երաժիշտը։ Այս անգամ խումբը Լարային քառյակի հետ չներկայացավ. «Այսօր միայն բենդով ենք, սակայն որոշել ենք, որ 2017-ից պետք է միշտ լինենք ամբողջական կազմով։ Կլինեն համերգներ նաև միայն լարային քառյակով»։

Համերգի ժամանակ հնչեցին ինչպես հին ու սիրված, այնպես էլ երգեր խմբի նոր ալբոմից՝ «Լուսաբաց», «Հոգիս» և այլն։ Ի դեպ, «Հոգիս» երգի հիմնա վրա «Ռեինկարնացիան» տեսահոլովակ կնկարահանի։ «Շատ շուտով հետաքրքիր նորություն կլինի։ Հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ։ Աշխատանքները մի քիչ երկար են տևում, քանի որ տեսահոլովակն անիմացիոն է լինելու»,- հայտնեց Ռոլանդը։

IMG_5877 copie copie

«Ռեինկարնացիան» այլ նորություններ էլ է խոստանում։ Ռոլանդը նշեց, որ մի շարք նորություններ են սպասվում, սակայն չի ուզում դրանց մասին նախապես խոսել։ «Ամեն ինչ իր հունով առաջ է գնում։ Մեզ հետևողները գիտեն, որ սկզբում անում ենք, հետո խոսում, կամ անում ենք, չենք խոսում։ Էդպես ավելի լավ է, որովհետև գործն արդեն ամեն ինչ ասում է»,- ասաց նա ու հավելեց, որ երկու մեծ ալբոմ են թողարկելու, որոնք շատ կարևոր են։

Այս տարին Ռոլանդի ընտանիքում շատ կարևոր էր։ Սեպտեմբերի 28-ին ԱՄՆ-ում լույս աշխարհ եկավ երաժշտի առաջնեկը՝ Զիոնան։ Ռոլանդը դժվարացավ խոսել Զգացողությունների մասին. «Ցանկացած բարձր զգացողություն, երբ սկսում ես բառերով  ասել, ոչ մի արժեք չի ունենում։ Խոսքերն այնքան փոքր են։ Ես իմ կյանքում շատ-շատ լավ օրեր եմ ունեցել, զարմանալի լավ, բայց սա լրիվ ուրիշ երջակություն է։ Կա ընտանեկան զգացողություններ, որոնք ոչ մի հեղինակ, պոետ չի կարող նկարագրել։ Ես ստացել եմ այն, ինչին, երևի, արժանի էի»,- ասաց նորաթուխ հայրիկը, ում համար բավականին դժվար է եղել նորածին դստերն ու կնոջը թողնել ԱՄՆ-ում և գալ Հայաստան։ «Ինձ համար շատ դժվար էր, սակայն  այնքան երկար էր ստոպ եղել, որ արդեն չէի դիմանում։ Այս ընթացքոմ շատ-շատ համերգներ եմ չեղյալ համարել, այս անգամ չէի կարող։ Այսօր վա համերգից հետո վերադառնում եմ ԱՄՆ՝ ընտաիքիս մոտ»,- ասաց երաժիշտը, սակայն չնշեց, թե որքան ժամանակով, քանի որ ինքն էլ չգիտի։

IMG_5908 copie copie

Համերգների ժամանակ կինը՝ Գայանեն, միշտ ուղեկցում է Ռոլանդին։ Հիմա, երբ Գայանեն ԱՄՆ-ում չէ, ամուսնուն հեռախոսով է հաջողություն մաղթում։ «Հազվադեպ դեպքերում, երբ Գայանեն կողքիս չի լինում, սովորություն ունենք հեռախոսով կապի մեջ լինել։ Զանգում եմ, ասում՝ սկսվեց, պաչում եմ ու բարձրանում բեմ»,- ասաց երաժիշտը, ով բեմում էլ չէր մոռացել կնոջը։ «Սիրում եմ» քեզ երգը կատարելիս Ռոլնդը զանգեց Գայանեին, որպեսզի վերջինս լսի իրեն նվիրված կատարումը:)

Ինչ վերաբերում է դստեր՝ ԱՄՆ-ում լույս աշխարհ գալուն՝ Ռոլանդը նշեց, որ դա հատուկ որոշում չի եղել։ «Առհասարակ, ես և կինս ոչինչ չենք որոշում։ Ամեն ինչ լինում է էնպես, ինչպես պետք է լինի։ Նույն կերպ եղել է մեր հրաշք գանձի ծնունդի ժամանակ։ Այդ փուլում աշխատում էի ամերիկյան լեյբլների հետ ու էնպես ստացվեց, որ ԱՄՆ-ում էի։ Բնականաբար, չէր կարող Գայանեն կողքիս չլիներ, որովհետև երկարատև էի մեկնում»,- ասաց նա։

IMG_5849 copie copie

IMG_5900 copie copie

IMG_5906 copie copie

IMG_5912 copie copie

IMG_5919 copie copie

IMG_5927 copie copie

IMG_5932 copie copie

IMG_5934 copie copie

IMG_5941 copie copie

IMG_5942 copie copie

IMG_5951 copie copie

IMG_5955 copie copie

IMG_5959 copie copie

IMG_5968 copie copie

IMG_5973 copie copie

IMG_5977 copie copie

IMG_5981 copie copie

 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԵկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի. Նարեկ ԿարապետյանԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումները«Հայաստանը պետք է հստակ կանգնի Ռուսաստանի կողքին». Մհեր ԱվետիսյանԶարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱտոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՏիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանԴեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՌուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԻշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»