Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Հայաստանում տարեցտարի ավելանում է շաքարային դիաբետով հիվանդների թիվը

 Աշխարհի շատ երկրներում, այդ թվում Հայաստանում տարեցտարի ավելանում են շաքարային դիաբետով հիվանդացության, մահացության, հաշմանդամության ցուցանիշները: Այս մասին Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց  ՀՀ  առողջապահության նախարարությանբուժօգնության քաղաքականության վարչության պետ  Ծաղիկ Վարդանյանը : Նրա խոսքով, 10 տարվա կտրվածքով վերլուծությունը  ցույց է տալիս, որ 2 անգամ ավելացել է հիվանդացության, մոտ 3 անգամ՝ մահացության ցուցանիշը:

«Ներկայում Հայաստանում  դիսպանսեր հսկողության տակ է գտնում շուրջ 78 հազար մարդ: 2015 թվականին շաքարային դիաբետ առաջին անգամ հայտնաբերվել է 7 հազար 800 մարդու մոտ: Նախարարությունն իրականացնում է ռազմավարական նշանակության ծրագրեր, որ իրավիճակն առնվազն կառավարելի լինի»,-ասաց  Ծաղիկ Վարդանյանը:  

Նա կարևորեց կանխարգելիչ ծրագրերը: Հանրապետությունում իրականացվում են սկրինինգային ծրագրեր, որոնց շրջանակում քաղաքացիները հետազոտվում են անվճար: 2015-2016 թվականին շաքարային դիաբետի հետ կապված հետազոտվել են  303 հազար քաղաքացի:

Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ պետությունը նաև ապահովում է դեղորայքով:  Ինսուլինի հետ կապված՝ հանրապետությունում 100 տոկոս ծածկույթ է ապահովվում, ինչ վերաբերում է հաբերին, ապա՝ մոտ 80 տոկոս: Նա տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում 2017 թվականից հաբերով նույնպես 100 տոկոսով ապահովելու համար:

Շաքարային դիաբետը տարածված է նաև երեխաների շրջանում, և այստեղ նույնպես հիվանդացության աճ է նկատվում: 2016 թվականի հոկտեմբերի տվյալներով Հայաստանում դիսպանսեր հսկողության տակ է գտնվում մինչև 18 տարեկան շաքարային դիաբետով 497 երեխա: Նրանք այն երեխաներն են, որոնք ինսուլին ստանալու կարիք ունեն:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանովայի խոսքով, դիտարկելով 2007 թվականից մինչ այսօր ունեցած տվյալները, տեսնում ենք, որ հիվանդացության աճ է նկատվում:

«Պետք է նշեմ, որ այդ միտումը նկատվում է մինչև 5 տարեկան երեխաների մոտ: 2007 թվականի համեմատությամբ, ընդհանուր առմամբ, երեխաների շրջանում 40 տոկոսով աճել է շաքարային դիաբետի հիվանդացության ցուցանիշը: Այս խնդիրը կա աշխարհի բազմաթիվ երկրներում: Աշխարհում կես միլիարդից ավելի շաքարային դիաբետով հիվանդ  երեխա կա: Տարեկան  86 հազար երեխայի մոտ առաջին անգամ հայտնաբերվում է այս հիվանդությունը: Հայաստանում ամեն տարի գրանցվում է 60-70 նոր դեպք: Մեր հանրապետության համար դա շատ է»,-ասաց Ելենա Աղաջանովան:

Անդրադառնալով հիվանդության պատճառներին` մասնագետը նշեց, որ չկա մեկ կոնկրետ պատճառ: Նախկինում խոսվում էր ժառանգական նախատրամադրվածության մասին, երբ հիվանդությունը 100 տոկոսով փոխանցվում է ծնողից երեխային: Ներկայում խոսվում է նաև էպիգենետիկայի մասին: Այսինքն, երբ գեները փոփոխության են ենթարկվում շրջակա միջավայրի գործոնների ազդեցության ներքո:

«Տասնյակ տարիների ընթացքում տրանսպորտի զարգացումը, սննդի փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, սթրեսները, այդ ամենը նպաստում են, որ տեղի ունենան գեների փոփոխություններ: Գենային մուտացիաներն այդ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում»,-ասաց էնդոկրինոլոգը:

Այդ ամենից բացի, մասնագետը կարևորեց առողջ ապրելակերպը, այն է` ճիշտ սնվելը, ֆիզիկական ակտիվությունը: Ելենա Աղաջանովան նշեց, որ շատերը գիտեն այդ մասին, սակայն չեն հետևում այդ կանոններին: Նա խորհուրդ տվեց հետևել քաշին և սննդակարգին: Ամենակարևորը, ուշադիր լինել, եթե ընտանիքում կան շաքարային դիաբետով հիվանդներ:

 

Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»