Սի Ցզինպինը շնորհավորել է Թրամփին
ՄիջազգայինՉինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է «Սինհուան»։
Սի Ցզինպինը շնորհավորել է Թրամփին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու հայտնել, որ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 37 տարիների ընթացքում երկկողմանի կապերը անընդմեջ զարգանում են ու առաջ շարժվում, ինչը զգալի օգուտ է տվել երկու երկրներին ու նպաստել տարածաշրջանում ու աշխարհում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը։
Փաստերն արդեն ցույց են տվել, որ համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է երկու երկրների համար, նշել է Սի Ցզինպինը։