Միջերկրական ծովում վայրէջքի պատրաստվելիս վթարի է ենթարկվել «ՄիԳ -29» կործանիչը
ՄիջազգայինՄիջերկրական ծովում «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջքի պատրաստվելիս վթարի է ենթարկվել «ՄԻԳ 29» կործանիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն։ Օդաչուն հասցրել է փրկվել կատապուլտի միջոցով, նրա առողջությանը ոչինչ չի սպառնում։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ կործանիչը կատարում էր ուսումնական թռիչքներ, իսկ պատահարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։