Մատվիենկո․ Իրանը մինչեւ 2017թ․ պատրաստ կլինի ստորագրել Կասպից ծովի կարգավիճակի մասին հռչակագիրը
ՄիջազգայինԻրանը պատրաստ է մինչեւ 2017թ․ ավարտել Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները, հայտնել է ՌԴ Ֆեդերացիայի խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
« Ինչ վերաբերում է հռչակագրին, ապա մեջբերում եմ․ «հռչակագիրը մոտ է նրան, որ փաստաթղթերը վերջնական պատրաստ լինեն, այնտեղ կան դեռ անհարթություններ, բայց Իրանը պատրաստ է նրան, որ հռչակագիրը ստորագրվի մինչեւ Կասպյան պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, որը 2017-ին է ծրագրված»,- հայտնել է Մատվիենկոն։
Ավելի վաղ Մոսկվան հայտնել էր, որ իրատեսական է համարում 2017-ի սկզբին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագրի ստորագրումը։