Վանում հարձակում է իրականացվել իշխող կուսակցության գրասենյակի վրա
ՄիջազգայինԹուրքիայի Վանի շրջանում հարձակում է իրականացվել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակի վրա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Շենքի մոտ անհայտ անձինք պայթյուն են իրականացրել: Քանի որ հարձակումը տեղի է ունեցել 03:00-ին, շենքում մարդ չի եղել և տուժողներ չեն գրանցվել:
Ենթադրվում է, որ հարձակման հեղինակը Քրդական բանվորական կուսակցությունն է (PKK):