Երևան, 03.Մարտ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Նախընտրական «շորշոփներ». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ փոխել իր հռետորաբանությունը. «Փաստ» «Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ» Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ» Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ» Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ» «Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ» Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ» Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ» Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ» Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»


Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի շնորհանդեսը

Հասարակություն

 Երևանի Մոսկվա կինոթատրոնում նոյեմբերի 16-ին տեղի կունենա ՀՀ նախագահի դրամաշնորհով նկարահանված  «Արցախյան պատերազմի եզդի նվիրյալները» ֆիլմի շնորհանդեսը: Ինչպես  Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ֆիլմի գաղափարի հեղինակ և նախաձեռնող Սաիդ Ավդալյանը, կինոնկարի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 7 ամիս :

«Փորձել ենք նկարահանել ֆիլմ արցախյան պատերազմի ամբողջ ընթացքին`1988 թվականից մինչ օրս, մասնակցած և զոհված եզդիների մասին: Արցախյան պատերազմին ընդհանուր առմամբ մասնակցել են 500-ից ավելի եզդի, զոհվել են նրանցից 45-ը: Պատերազմին եզդիների մասնակցության մասին հայ և եզդի հասարակության շրջանում որոշակի անտեղյակություն կար: Այդ բացը լրացնելու համար փորձ արվեց ներկայացնել եզդի հերոսներին մեկ փաստավավերագրական ֆիլմում»,-ասաց Սաիդ Ավդալյանը:

Ֆիլմը նկարահանվել է  երկու լեզվով՝ հայերեն և եզդիերեն: Նախատեսվում է այն թարգմանել նաև այլ լեզուներով: Ֆիլմի ռեժիսոր Նաիրի Հոխիկյանը նշեց, որ նկարահանման աշխատանքներն իրականացվել են Արցախում, այն վայրերում ու դիրքերում, որտեղ մարտնչել  ու զոհվել են եզդիները:

«Ֆիլմի նկարահանումները կատարվել են նաև այն տարածքներում, որտեղ երբևէ նկարահանում չի կատարվել, երբևէ լրագրող ոտք չի կոխել: Այնպիսի վայրեր են, որտեղ կռվել, զոհվել են հայ, եզդի ազատամարտիկները: Որպես ռեժիսոր ինձ համար կարևոր էր ներկայացնել մարդկանց դիմանկարը, կերպարը»,-ասաց Նաիրի Հոխիկյանը: Նրա խոսքով, ֆիլմը դիմանկարային ակնարկների հավաքածու է, որտեղ ներկայացված են բոլոր զոհված 45 ազատամարտիկները: Ստեղծվել է այդ կերպարների համախումբ՝ միահյուսված մեկ ամբողջության մեջ:  Ըստ Նաիրի Հոխիկյանի՝ ֆիլմի գաղափարն այն է, որ Արցախի ազատագրման, սահմանների ամրապնդման գործում իրենց ներդրումն են ունեցել ոչ միայն հայ, այլև ուրիշ ազգի ներկայացուցիչները:

Սաիդ Ավդալյանը  նկատեց, որ մինչ այս ֆիլմի նկարահանման աշխատանքները ինքն անտեղյակ է եղել եզդիների քաջագործությունների մասին:

«Գտնվելով Արցախում, խոսելով նրանց մարտական ընկերների հետ` փորձեցինք բացահայտել, թե եզդիները հիմնականում ո՞ր գործողությունների, բնակավայրերի պաշտպանությանն են մասնակցել: Բացահայտվեցին պատմություններ, ըստ որոնց, մահվան ճիրաններում գտնված եզդիները չեն մոռացել իրենց մարտական ընկերներին, հայ եղբայրներին: Եզդիների հերոսական սխրանքների մասին հաճախ չգիտեին նույնիսկ նրանց հարազատները: Մեր նպատակն է վառ պահել այս մարդկանց հիշատակը, նրանց անունն անմահացնել հայ, եզդի հասարակության հիշողության մեջ»,-ասաց Սաիդ Ավդալյանը:

Նրա խոսքով, հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը շարունակվելու է հարատև: Նա ընդգծեց, որ սահմանին կանգնած հայն ու եզդին ունեն մեկ ընդհանուր նպատակ` պահպանել  հայրենիքի, ընտանիքների անվտանգությունը:

Վարչապետը հեգնել և վիրավորել է թոշակառուներին․ Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ է շտապում իշխանությունը նոր Սահմանադրության հարցում Կոճակաճեղք, որը նախատեսված չէ... կոճկելու համար. «Փաստ»Երկրորդ պալատը որպես ժողովրդավարության երաշխիք․ ի՞նչ կառուցվածք պետք է այն ունենաՈւթոտնուկի գաղտնի մոլեկուլով արևային վահանակներն ավելի երկար են ծառայում ԶՊՄԿ-ում շարունակվում է տեխնիկական սպասարկման և վերանորոգումների (ՏՍՎ) գործառույթի թվայնացման գործընթացըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՄԱՐՏԻ). Առաջին անկանգառ միանձնյա թռիչքը երկրագնդի շուրջ. «Փաստ»Պայքար կիբերհանցագործության դեմ. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանՍոցիալական ցանցերի մուտքի արգելք երեխաների համար. սոցիալական ծրագիր. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու իշխանափոխությունից հետո պետք է պահպանվի «Ապօրինի գույքի բռնագանձման» մասին օրենքը, և ինչպես այն պետք է կիրառվի գործող վարչախմբի երևելիների նկատմամբ. ՉալաբյանՆախընտրական «շորշոփներ». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հանկարծ փոխել իր հռետորաբանությունը. «Փաստ»Չարությունը, ագրեսիան, իրար ոչնչացնելու մոլուցքը կբերեն նոր աղետի․ Գագիկ ԾառուկյանՖասթ Բանկն ու Mastercard միջազգային վճարային համակարգն ամփոփել են գործակցության երեք տարին «Իմ հողից բացի ուրիշ տեղ չեմ կարող ապրել, միայն Ճարտարում պետք է ապրեմ». կամավոր Կամո Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Զարգացման իմիտացիան և խոշոր նախագծերի «փուչիկը»՝ որպես քաղաքական կապիտալի փիառային աղբյուրներ. «Փաստ»300 հազար աշխատատեղից մինչև 20 հազար մատչելի բնակարան Ի՞նչ կա իրականում «սիրուն» թվերի տակ. տնտեսական ցուցանիշների ախտաբանական պատկերը. «Փաստ»«Գյումրիի սցենարը» որպես քաղաքական վախ․ ինչո՞ւ է իշխանությունը շտապում Ի՞նչ է լինում, երբ իրականությունը դուրս է գալիս ջրի երես. «Փաստ»«Այս ամենը կեղծիք է և իրականության հետ ոչ մի աղերս չունի». «Փաստ»Սգո և հիշատակի օրերին ո՞ր գովազդի հեռարձակման արգելքը կվերացվի. նախագիծ. «Փաստ»Պատմական հիշողության «տաբուներ». «Փաստ»Քաղաքական կոնսոլիդացիայի սկիզբ. «Միասնության թևերի» և «ՀայաՔվեի» համատեղ հայտը. «Փաստ»Վարկանիշը գետնին է հավասարվում, փրկել է պետք. «Փաստ»Բոլորն էլ ընտրակաշառքի օրինակներ են. «Փաստ»Նարեկ Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես են մտադիր նվազեցնել դեղերի գները ՀայաստանումՀայաստանում կզարգացնենք մեծ պահանջարկ ունեցող ապրանքների, ինչպես նաև դեղերի արտադրությունը. Նարեկ ԿարապետյանԴեղերի շուկայում կա ազատականացման խնդիր․ Նարեկ ԿարապետյանԸստ Դատախազության պաշտոնական տեղեկության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորությունների շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Էդմոն ՄարուքյանՈչ միայն իջեցնելու ենք դեղերի գները, այլև գրանցման պրոցեսն ենք դյուրացնելու. Նարեկ ԿարապետյանԴե՞ղ, թե՞ հաց. մեր հայրենակիցները, ցավոք, հաճախ այս այլընտրանքի առաջ են կանգնում. Նարեկ ԿարապետյանԹոշակների բարձրացումը նախընտրական քայլ է և կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք․ Ավետիք ՉալաբյանՍահմանամերձ գյուղերի հիսունհինգ դպրոց կփակվի․ Մենուա ՍողոմոնյանՆարեկ Կարապետյանի ուղիղ եթերըԿողմնորոշվեք, պարոնայք. Արմեն ԱշոտյանԱյս Կուսակցության գրանցումով ես ինձ հետ չեմ տանում ո՛չ զայրույթ, ո՛չ ափսոսանք, միայն երախտագիտություն. Արտակ ՍարգսյանՄենք չենք մտնելու պոպուլիզմի դաշտ․ Նաիրի ՍարգսյանՏեղ հասա՞վ, որ Իրանի ժողովրդին պետք է ցավակցել. Արշակ ԿարապետյանՀաճախորդների շնորհակալության օր Էջմիածին մասնաճյուղում․ IDBankԱռաջիկա երկու տարիներին իջեցնելու ենք դեղերի գները 30%-ով․ Հրայր ԿամենդատյանԱրցախի հարցը և արցախահայերի իրավունքները «ՀայաՔվեի» ուշադրության կենտրոնում են․ Ավետիք Քերոբյան.Փաշինյանի թույլ կառավարությունը վախենում է նույնիսկ Ֆեյսբուքյան էջից. Մարիաննա Ղահրամանյան 250 օր զրպարտված և ապօրինի կալանավորվածԴուխ հավաքիր ու ցավակցիր հարևանիդ. երեխաներ են զոհվում, հասկացիր․ Արշակ ԿարապետյանOzon Հայաստան-ի շրջանառությունը 2025 թվականին աճել է գրեթե 1,5 անգամ Նկատվում է կենսաթոշակային տարիքը բարձրացնելու միտում. Դավիթ ՀակոբյանՓաշինյանը «Մարտի 1»-ն օգտագործելու է քարոզչական նպատակներով Իրանի դեմ պատերազմը անդառնալիորեն փոխում է տարածաշրջանի պատկերը Փաշինյանը շարունակում է խուսանավել մոդուլային ատոմակայանի հարցում Ստեղծվել են արևային վահանակներ, որոնք էներգիա են ստանում նաև անձրևի կաթիլներից