Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ» Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ» Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ» «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ» Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»


Զինվորի բաժինը գողացողի քթից է գալու. ԱԺ-ում Սեյրան Սարոյանի ելույթն ուղեկցվեց ծափահարություններով

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովում պետք է անցներ միասնական մթնոլորտում: Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման համար հատուկ հիմնադրամի ստեղծման նախագծի քննարկման ժամանակ պատգամավորն ընդգծեց, որ չի սպասել, որ օրենսդրական նախաձեռնությունը նման քննադատության կարժանանա: «Փորձեցինք մի լավ բան անել ժողովրդի համար... էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողացավ բանակից: Ամեն ինչի մասին խոսեցինք, բացի նրանից, որ նման լավ օրենք է բերվել: Հիշեցին, թե ով ոնց տները սարքեց, ով ինչ գողացավ, ով «տուշոնկա» գողացավ, ինչ կերավ: Այդ ամենը իրենց քթից է գալու: Թողեք Աստծո հույսին: ավելի լավ է Աստված պատժի, քան դատախազը»,-  Արմենպրեսի հաղորդմամբ՝ կատակեց Սարոյանը:

Պատգամավորը հավելեց, որ խնդիրը նրանում է, որ հայ ժողովուրդը բանակին օգնելու հարցերում միշտ միասնական է եղել՝ որպես օրինակ բերելով ապրիլյան պատերազմի օրերին տիրող համախմբվածությունը: «Բայց պետք չէ պատերազմ լինի, որ միասնական լինենք: Մենք գիտենք, որ մեր պետությունն աղքատ է: Ասում են, թող պետական բյուջեից տան այդ փողերը: Բայց բյուջեն պետք է ունենա, որ տա: Բայց պիտի հասկանանք, թե ինչի՞ համար է այս օրենքը: Մարդն ասում է բերեք ընդամենը հազար դրամ փոխանցենք այդ հիմնադրամին, որը ուղղվելու է զինծառայողների հատուցմանը: Հիմա կասեք ձայնդ տաք տեղից է գալիս, 1000 դրամը քո համար ի՞նչ փող է: 1000 դրամն էն գումարն է, որ հաշվեք ամեն մի հայ մտել է եկեղեցի իր երեխեքի համար երկու հատ մոմ է վառել: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կա մարդ, ում ընտանիքից բանակում մարդ չկա: Եթե ախպերը չի, գոնե հորքուրի, մորքուրի, քեռու տղան բանակում է: Դեռ փողերը չհավաքած՝ արդեն խոսում ենք կոռուպցիայի մասին: Ասում են ունենք հզոր բանակ, ուժեղ բանակ, բայց ինչ ցեխ ասես շպրտեցին բանակի վրա, ինչ է թե մի քանի անբարոյական կա այնտեղ: Եթե կան անբարոյականներ, նրանց հանել շպրտել են բանակից: Կա՞ն չարաշահումներ, թող դատախազը կանչի քննի: Ես համաձայն եմ իմ ընկերների հետ, որ նման մարդիկ պետք է պատժվեն: Ո՞նց կարող են զինվորի բաժինը տանել ուտել: Իհարկե, պիտի պատասխան տան: Բայց ընդհանուր բանակի, գեներալների, սպաների վրա ցեխ շպրտելը մեզ չի սազում մանավանդ այս ամբիոնից, որը ժողովրդի ձայնն է»,- ասաց Սեյրան Սարոյանը:

Պատգամավորը իր գործընկերներին և ժողովրդին խնդրեց ամեն ինչի վրա ցեխ չշպրտել: «Էս հարցը սարքեցինք հայոց պատմություն: «Ֆեյսբուքներում էլ ինչ ասես չգրեցին, թե հարուստները թող տան փողերը: Ախր հարուստը ոչ մի բան էլ չի տա: Եթե իրան շահ չեղավ, ոչ մի բան էլ չի տա: Էս ժողովուրդը պետք է հասկանա, որ ինքն է իրեն պահելու: Մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ժողովուրդ ջան: Սա է խնդիրը, միասնական պետք է լինենք»,- ասաց պատգամավորը: Նա ևս մեկ անգամ կոչ արեց օրենսդրական նախաձեռնությանը միասնական կողմ քվեարկել և հետևել, որ ամեն ինչ իր հունով ընթանում է:

Սեյրան Սարոյանի ելույթից հետո դահլիճում բուռն ծափահարություններ հնչեցին, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Սեյրանի ելույթից հետո ոնց որ Պելեից հետո ֆուտբոլ խաղաս»:

 

Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինԱրցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՔաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանԲոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն «Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԿայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն ՄանվելյանMining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՄթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանԵթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՀայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետՀայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանԽորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»