Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահին
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 15-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Զրուցակիները մտքեր փոխանակեցին համահայկական օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձ արվեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացման հեռանկարներին։