Մեդվեդևը դեկտեմբերի 6-ին կհանդիպի Թուրքիայի վարչապետին
ՄիջազգայինՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը դեկտեմբերի 6-ին Մոսկվայում կհանդիպի Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմլին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Թուրքիայի կառավարության ղեկավարը ՌԴ է ժամանելու աշխատանքային այցով:
Ընդգծվում է, որ երկու երկրների վարչապետները քննարկելու են ռուս-թուրքական օրակարգին առնչվող հիմնական հարցերը, որոնք վերաբերում են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը, ներդրումային փոխգործակցությանը, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի և այլ բնագավառներում համատեղ ծրագրերին: