ԵՀ-ն ուզում է Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ միջնորդ դառնալ գազի խնդրի կարգավորման գործում
ՄիջազգայինԵվրահանձնաժողովը որպես միջնորդ իր ծառայությունն է առաջարկել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ գազի վերաբերյալ վեճը կարգավորելու համար։ Այս նպատակով Մոսկվա պետք է ուղեւորվի ԵՀ էներգետիկայի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը։ Եթե կողմերը համաձայնեն՝ կանցկացվի եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵՄ-ի միջեւ, հայտնել է ԵՀ ներկայացուցիչը, փոխանցում է DW–ն։
Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտավախություն էր հայտնել, որ կանխատեսվող ցուրտ ձմռան կապակցությամբ Ուկրաինան կարող է առանց թույլատվության գործածել իր տարածքով Եվրոպա մատակարարվող ռուսական գազը։ ԵՀ ներկայացուցիչը հայտնել է, որ կազմակերպությունը պատրաստ է նպաստել իրավիճակի հանգուցալուծմանը, որի դեպքում «գազը կշարունակի մատակարարվել՝ բավարարելով բոլոր կողմերին»։