20 մարդ մահապատժի Է ենթարկվել
Միջազգային«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները վերջին երեք օրերի ընթացքում Իրաքի Մոսուլ քաղաքի 21 խաղաղ բնակիչների մահապատժի են ենթարկել: Գրում է Reuters գործակալությունը:
Ահաբեկիչները գնդակահարել են նրանց: Մահացածների մարմինները չեն հանձնել նրանց հարազատներին:
«Ինչպես միշտ, մենք չենք տեսել մարմինները, միայն ստացել ենք մահապատժի ենթարկվածների անունները: Այս պահին մահապատժի են ենթարկում հիմնականում Իրաքի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով», - ասել է քաղաքի բժշկական կենտրոններից մեկի աշխատակիցը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ի առավոտյան Իրաքի բանակն ու ոստիկանությունը քրդական աշխարհազորային «փեշմերգա» կամավորական ջոկատների հետ համատեղ երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակով լայնածավալ գրոհ են սկսել: Քաղաքի ուղղությամբ մի քանի հատվածներից միաժամանակյա գրոհել է շուրջ 30 հազար զինծառայող: Իրաքյան և քրդական զորքերն օդից աջակցություն են ստանում ամերիկյան ավիացիոն ուժերի կողմից: