Թրամփը հայտարարել Է, որ միայն ինքը գիտի իր կաբինետում պաշտոնների վերջնական թեկնածուների անունները
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ միայն իրեն են հայտնի իր ապագա վարչակազմում պաշտոնների վերջնական թեկնածուների անունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հանրապետականը նոյեմբերի 15-ին հայտնել Է Twitter-ի իր Էջում:
«Շատ կազմակերպված գործընթաց Է տեղի ունենում այն ընթացքում, երբ ես որոշումներ եմ ընդունում կաբինետի կազմի եւ բազմաթիվ այլ պաշտոնների վերաբերյալ»,-գրել Է Թրամփը: «Միայն ես գիտեմ՝ ովքեր են ֆինալիստները»,-նշել Է միլիարդատերը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի վարչակազմի պաշտոնների վերջնական թեկնածուների անունները:
Ավելի վաղ «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը հայտնել Է, որ Թրամփը նոյեմբերի 15-ին Մանհեթենի իր կենտրոնակայանում հանդիպում Է անցկացրել փոխնախագահ ընտրված Մայքլ Փենսի հետ՝ քննարկելու թեկնածությունները նոր կաբինետում: Փենսը գլխավորում Է այն խումբը, որը տնօրինում Է ԱՄՆ-ի նոր վարչակազմին գործերի ու լիազորությունների փոխանցման հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: