Թուրքիան վեց տարվա դադարից հետո դեսպան է նշանակել Իսրայելում
ՄիջազգայինՎեց տարվա դադարից հետո պաշտոնական Անկարան դեսպան է նշանակել Իսրայելում: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պակիստան կատարելիք այցից առաջ հայտնել է լրագրողներին:
Իսրայելում Թուրքիայի դեսպան է նշանակվել Քեմալ Օքեմը, ով Ահմեթ Դավութօղլուի վարչապետության ժամանակ կառավարության արտաքին քաղաքական հարցերով խորհրդականն էր: Ավելի վաղ նա արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի բաժնի գլխավոր տնօրենի տեղակալն էր:
Էրդողանը հիշեցրել է, որ նախօրեին Թուրքիայում դեսպան է նշանակել նաև Իսրայելը: Նա հայտնել է, որ դեսպանները ծառայության կանցնեն հենց նոյեմբերի 16-ից: