Ռուսաստանցիները երկու երրորդը կցանկանար Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականից հետո
ՄիջազգայինՌուսաստանցիների մեծամասնությունը (63 տոկոսը) ցանկանում Է Վլադիմիր Պուտինին նախագահ տեսնել 2018 թվականին նրա ընթացիկ նախագահական ժամկետի լրանալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա-Կենտրոնում»: Չորս տարի առաջ Պուտինին 2018 թվակ անին նախագահ տեսնել ցանկացողները գրեթե կրկնակի քիչ Էին՝ 34 տոկոս, 2014 թվականին նրանք կազմում Էին արդեն 58 տոկոս, ինչի մասին վկայում են «Լեւադա-Կենտրոնի» հարցման արդյունքները:
Մինչդեռ, ինչպես եւ երկու տարի առաջ, գրեթե յուրաքանչյուր հինգերորդ ռուսաստանցին (19 տոկոսը) բացասական պատասխան Է տվել այն հարցին, թե ինքը կցանկանար արդյոք, որ Պուտինը Ռուսաստանը գլխավորեր 2018 թվականից հետո (2012 թվականին՝ 40 տոկոս):
Դժվարացել Է պատասխանել հարցման մասնակիցների 19 տոկոսը: Հարցումը հոկտեմբերի 21-ից 24-ը ՌԴ 137 բնակավայրերում անցկացվել Է 18-ից բարձր տարիքի 1600 մարդկանց շրջանում:
Սոցիոլոգների տվյալների համաձայն՝ հարցվածների միայն քառորդ մասն Է (26 տոկոսը) հավատում այն բանին, որ 2018 թվականին Ռուսաստանում կարող Է հայտնվել նոր ղեկավար, որն ընդունակ լինի Պուտինին փոխարինել նախագահի պաշտոնում: Հակառակ կարծիքն Է պաշտպանում ռուսաստանցիների գրեթե կեսը (49 տոկոսը): Պատասխան չունի մասնակիցների 26 տոկոսը:
Լուսանկարը` ТАСС