Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը լուծարում է իր վարչություններից 64-ը
ՔաղաքականԱդրբեջանի ֆինանսների նախարարությունը իր մարզային վարչություններից 64-ը լուծարում է:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Այս մեծ ծավալի լուծարմամբ հարյուրավոր մարդիկ համալրել են գործազուրկների շարքերը:
Ադրբեջանական փորձագետների հաղորդմամբ` Ադրբեջանի պետական բյուջեն գտնվում է ծանր վիճակում, պետությունը կրճատումներ եւ լուծարումներ իրականացնելով փորձում է կրճատել բյուջեի ծախսերը:
Որոշ ժամանակ առաջ նախագահի հրամանագրով Ադրբեջանում լուծարվել էին մշակույթի եւ տուրիզմի նախարարությունների բազմաթիվ մարզային բաժանմունքներ:
2016 թվականի 10 ամսում Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի եւ ծախսերի միջեւ ճեղքվածքը կազմել է 364,3 մլն մանաթ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկիրը խորը տնտեսական ճգնաժամից հանելու հույսով համատարած կերպով պետական օբյեկտների մասնավորեցման, երկրի բյուջեյից սնվող պետական հիմնարկությունների եւ վարչությունների լուծարման գործընթաց է սկսել: