«Վրացական երազանք»-ն ստացել է խորհրդարանի 150 տեղերից 115-ը
Միջազգային«Վրացական երազանք» (ՎԵ) կուսակցությունը 150-տեղանոց խորհրդարանում 115 տեղ Է ստացել հոկտեմբերին Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք նոյեմբերի 16-ին հրապարակվել եւ հաստատվել են երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից:
Ընդամենը խորհրդարան են անցել 150 պատգամավորներ: Նրանցից 77-ն ընտրվել են կուսակցական ցուցակներով: ԿԸՀ-ի տվյալներով՝ «Վրացական երազանք»-ը կուսակցական ցուցակներով ստացել Է 44, «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 27, «Վրաստանի հայրենասերների միավորում» դաշինքը՝ 6 տեղ:
Սպասվում Է, որ Վրաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանա նոյեմբերի 18-ին Քութայիսում: Նիստում պետք Է հաստատվեն պատգամավորների լիազորությունները, ընտրվեն խորհրդարանի նախագահն ու նրա տեղակալները, ինչպես նաեւ կոմիտեների նախագահները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: