Ամեն ինչից խոսելու փոխարեն ավելի ճիշտ չէ՞ բարելավել օրենքը, հանրային վերահսկողության մեխանիզմներ սահմանել, վստահության մթնոլորտ երաշխավորել
ՔաղաքականԱԺ-ում շարունակվում է «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Քննարկումների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ելույթում նշեց. «Ամեն ինչից կարելի է խոսել: Կարելի է դժգոհել, բողոքել, շահարկել, ամբոխավարություն անել: Լեզուն ոսկոր չունի: Մանավանդ՝ ընտրություններ են մոտենում: Մանավանդ՝ պատասխանատվության զգացումը, կարծես, հեռանում է այս դահլիճից: Տնավորվում է խոսքի ու գործի հակասականությանը:
Բայց ի՞նչն է այս օրենքի բուն բովանդակությունը: Առաջին անգամ հայրենիքի պաշտպանության համար զոհվածի ընտանիքը, ըստ աստիճանակարգման, կստանա 82 միլիոն, 70 կամ 58 միլիոն դրամ հատուցում: Առաջին անգամ հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամ դարձածները, ըստ աստիճանակարգման, կստանան 82, 70, 58, 53, 41, 29 միլիոն դրամ, այսինքն՝ օրենքով երաշխավորվում է հայրենիքի պաշտպանությանը կյանք ու առողջություն տված մարդկանց ընտանիքների նվազագույն արժանապատիվ կեցությունը, ինչը չի եղել ու չկա այսօր»,- ասաց նա։
«Բայց ե՞րբ եւ ո՞վ պետք է սկսի, և ինչո՞ւ այս նախագիծը հենց այդ առիթներից մեկը չէ: Ամեն ինչից խոսելու փոխարեն ավելի ճիշտ չէ՞ բարելավել օրենքը, հանրային վերահսկողության մեխանիզմներ սահմանել, վստահության մթնոլորտ երաշխավորել»,- ասաց նա: